Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 4-րդ փողոց 27 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-078-0006-0022/ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.10594 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը ենթակա Է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ Պարույր Սևակ բնակավայրի 4-րդ փողոց 27 հասցեում գտնվող, 03-078-0006-0022 կադաստրային ծածկագիրը կրող 0.10594 հա մակերեսով,համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը. 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել -------- ՀՀ դրամ 1քմ-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |