Հիմք ընդունելով ք. Արարատ, ՈԿՖ բանավան 11/2-9 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Մակար Սանասարի Գևորգյանի դիմումը, ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թույլատրել քաղաքացի Մակար Սանասարի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, ք. Արարատ ՈԿՖ բանավան 11/2-8 հասցեում գտնվող, 03-002-0055-0027 ծածկագիրը կրող 0.00255հա մակերեսով շինության վրա ինքնակամ բացված 1 դռան օրինականացումը:
2.Առաջարկել քաղաքացի Մակար Սանասարի Գևորգյանին` կատարել վճար Հայաստանի հանրապետության կառավարություն 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի բ/ ենթակետով սահմանված արժեքների վճարման պայմանով.
1 դռան ձևափոխումը համարել օրինական՝ 1x 1422 = 1422 դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: