Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0.04051հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 193.84 ընդհանուր մակերեսով շինությունները (որից 84.23քմ՝ բնակելի տուն, 43.75քմ և 34.84քմ օժանդակ շինություններ, 3.52քմ՝ ծածկ, 1.10քմ՝ պարիսպ, 6.6քմ, 15.00քմ և 4.80քմ շվաքարան) ընդգրկված չեն համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի, քաղաք Արարատ, Ղուկասյան փողոց, 9/4 հասցեի հարակից մասում ինքնակամ կառուցված 193.84քմ ընդհանուր մակերեսով շինությունների(որից 84.23քմ՝ բնակելի տուն, 43.75քմ և 34.84քմ օժանդակ շինություններ, 3.52քմ՝ ծածկ, 1.10քմ՝ պարիսպ, 6.6քմ, 15.00քմ և 4.80քմ շվաքարան) նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված 193.84քմ ընդհանուր մակերեսով շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված շինությունների և դրանցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026BWZJJM):
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 193.84քմ ընդհանուր մակերեսով շինություններին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.04051 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, Ղ.Ղուկասյան փողոց 9/6 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011K5MUUY9):
4. 193.84քմ ընդհանուր մակերեսով շինությունները և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.04051 հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Սուրիկ Գուրգենի Սայադյանին:
6. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ բնակելի տան օտարման գին սահմանել 84.23քմ x 4266դրամ = 359 325դրամ
բ/ օժանդակ շինության օտարման գին սահմանել 43.75քմ x 2844դրամ = 124 425դրամ
գ/ օժանդակ շինության օտարման գին սահմանել 34.84քմ x 2844դրամ = 99 085դրամ
դ/ շվաքարանի օտարման գին սահմանել 6.6քմ x 2844դրամ = 18 770դրամ
ե/ շվաքարանի օտարման գին սահմանել 15.00քմ x 2844դրամ = 42 660դրամ
զ/ շվաքարանի օտարման գին սահմանել 4.80 x 2844դրամ = 13 651դրամ
է/ ծածկի օտարման գին սահմանել 3.52 x 2844դրամ = 10 011դրամ
ը/ պարսպի օտարման գին սահմանել 1.10 x 2844դրամ = 3128դրամ
թ/ հողի օտարման գին սահմանել 193.84 x 1878դրամ = 364 032դրամ
ընդամենը՝ 1 035 087դրամ
7. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8. Սուրիկ Գուրգենի Սայադյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: