Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով. Արարատ համայնքի ավագանին որոշում է ՝ 1․ «Արարատ քաղաքի մարզադպրաց» ՀՈԱԿ-ի անվանման մեջ կատարել փոփոխություն: 2. Սահմանել համայնքային ոչ առևտրային կազմակերպության «Արարատ համայնքի մարզադպրոց» ՀՈԱԿ նոր անվանում: 3. Հաստատել «Արարատ համայնքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը: |