Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1135
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2022 թվականի N 1135

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԱՐՄԱՇ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԴԵՂԱՏԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության <<Հողային  օրենսգրքում  լրացումներ  և  փոփոխություններ  կատարելու  մասին>>  04.10.2005թ.  ընդունված  ՀՕ -199-Ն   Հայաստանի Հանրապետության  օրենքի  23-րդ  հոդվածի  8-րդ  կետի պահանջներով,  Հայաստանի Հանրապետության Կառավարության  29.12.2005թ. թիվ  2387-Ն որոշմամբ  և  հաշվի  առնելով  քաղաքացի  Նարինե Բենիկի խաչատրյանի  դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով, որ շինությունը,  դրա  կառուցման  և  սպասարկման  համար  փաստացի  առկա  հողատարածքը  չի  գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային  օրենսգրքի  60-րդ  հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում,  այդ  թվում  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  գոտիներում,  չի  հակասում  քաղաքաշինական  նորմերին, չի  առաջացնում  սերվիտուտ  և  հիմք  ընդունելով  անշարժ  գույքի  սեփականության  վկայագիրը  /տրված  Արարատի շրջանային  խորհրդի  գործկոմի  28.09.1992թ.   թիվ  15/6 որոշման  հիման վրա/.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1.Վերականգնել  քաղաքացի Նարինե Բենիկի խաչատրյանի (ծնված 23.05.1969թ.)    
սեփականության  իրավունքով պատկանող հասարակական շինության (դեղատուն)    զբաղեցրած 0,06750 հա մակերեսով բնակավայրերի հասարակական               կառուցապատման  հողատարածքի     /ծածկագիր    03-019-0053-0002/      հողհատկացման       հիմքերը`   համաձայն  համապատասխան  որոկավորում    ունեցող   անձի կողմից կազմած  կից  հատակագծի:         
2.Շինության և դրա զբաղեցրած, պահպանման ու  սպասարկման  համար  փաստացի  առկա   0,06750 հա մակերեսով  հողամասի  նկատմամբ  օրենքի  ուժով  ճանաչել  այդ  գույքը,             որպես  սեփական  գույք  տիրապետող  Նարինե  Բենիկի  Խաչատրյանի  իրավունքը:      
3.Արարատ  համայնքի   անշարժ  գույքի   հասցեավորումը   կանոնակարգելու նպատակով     նշված   շինությունը  և  զբաղեցրած  հողամասին  տրամադրել  հասցե` Արարատ համայնք,
գ.Արմաշ, Երևանյան Խճուղի 17:  
4.Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  
սահմանված  կարգով:      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner