Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Ավշար, Մ.Խորենացու փողոց 12 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Վաչիկ գրիգորի Իսրայելյանի դիմումը, ինքնակամ կառույցի օրինականացման մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արարատ համայնքի, Ավշար գյուղի, Մ.Խորենացու փողոց 12 հասցեում գտնվող, 03-013-0055-0016 ծածկագիրը կրող, քաղաքացի Վաչիկ Գրիգորի Իսրյելյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում առկա, ինքնակամ կառուցված 752.4քմ ընդհանուր մակերեսով շինությունները (680.4քմ առևտրի սրահ, 52.1քմ օժանդակ շինություն, 0.6քմ զուգարան, 19.3քմ ծածկ) ճանաչել օրինական (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք 2026EKPNGK):
2.Առաջարկել քաղաքացի Վաչիկ Գրիգորի Իսրայելյանին կատարել վճարներ` ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման II գլխի 16-րդ կետով սահմանված արժեքների համաձայն`
ա/շինությունների օրինականացման գին սահմանել՝ 752.4քմ x 2418 դրամ =1 819 304դրամ
3.Օրինականացման համար սահմանված վճարը սույն որոշման ընդունման օրվանից 60օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: