|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 օգոստոսի 2026 թվականի N 0851-Ա |
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱՑ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, 2026 թվականի հուլիսի 3-ի ««Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-393-Ն և 2026 թվականի հուլիսի 3-ի ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-404-Ն Հայաստանի Հանրապետության օրենքներով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1․ Ուժը կորցրած ճանաչել Արարատ համայնքի ղեկավարի 2025թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագիրը /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 1․1-1/ համաձայն հավելված 1-ի։ 2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի անձնագիրը /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 1․1-1/՝ համաձայն նոր հավելված 1-ի։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|