Այսօր: Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 218
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0888-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 սեպտեմբերի 2026 թվականի N 0888-Ա

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ԴՌԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով ք. Արարատ, ՈԿՖ բանավան 11/2-9 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Մակար Սանասարի Գևորգյանի դիմումը, ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թույլատրել քաղաքացի Մակար Սանասարի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, ք. Արարատ ՈԿՖ բանավան 11/2-9 հասցեում գտնվող, 03-002-0055-0002 ծածկագիրը կրող 0.00235հա մակերեսով շինության վրա ինքնակամ բացված 3 դռան օրինականացումը:
2.Առաջարկել քաղաքացի Մակար Սանասարի Գևորգյանին` կատարել վճար Հայաստանի հանրապետության կառավարություն 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի բ/ ենթակետով սահմանված արժեքների վճարման պայմանով.

3 դռան ձևափոխումը համարել օրինական՝ 3 x 1422 = 4266 դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner