Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արարատ գյուղի Արարատ 2 հասցեում գտնվող ,/ծածկագիր՝ 03-015-0513-0063/ համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.29088 հա մակերեսով հողամասը ենթակա Է օտարման: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով,առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետական և համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալությամբ (բացառությամբ հողամասերի վարձակալության)տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու մասին» N1667-Ն որոշմամբ,հիմք ընդունելով «ՊիՎիԷմ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված 2026 թվականի հունիսի 15-ի թիվ 26-002/2-ԳՆ գնահատման հաշվետվությունը, առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Ներկայացնել աճուրդի Արարատ համայնքի Արարատ գյուղի Արարատ 2 հասցեում գտնվող, 03-015-0513-0063 կադաստրային ծածկագրիը կրող 0.29088 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել «ՊիՎիԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված հաշվետվության համաձայն գնահատված արժեքով՝ 16 200 000 ՀՀ դրամ: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |