Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածի, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ, 211-րդ, 213-րդ հոդվածների, ՀՀ օրենքի Տեղական ինքնակառավարման մասին 43-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 26 հունիսի 2024թվականի թիվ 141-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Լանջառ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 03-047-0130-0007 ծած. կրող 0.02383 հա, 03-047-0028-0007 ծած. կրող 0.06901 հա, 03-047-0130-0005 ծած. կրող 0.01708 հա, 03-047-0123-0002 ծած կրող 0.00998 հա, 03-047-0121-0007 ծած. կրող 0.02579 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ «Լառջ Էներջի» (ՀՎՀՀ՝ 00236811) ՍՊ ընկերության հետ 10/տաս/ տարի ժամկետով, տարեկան 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճարի չափով կնքել ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) պայմանագիր օդային գծերի անցկացման նպատակով։
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։