Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով՝ Արարատ համայնքի գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող գույքի պետական գրանցման նպատակով.ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնքի գյուղ Արմաշ բնակավայրում գազաֆիկացման աշխատանքների ավարտական ակտի տրամադրման արդյունքում ստեղծված գույքի պետական գրանցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արտաշատ 2 սպասարկման գրասենյակի 900013220018 հաշվեհամարին փոխանցել 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ իրավունքի գրանցում և պետտուրք՝ 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ 900005016176 հաշվեհամարին:
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ փոխանցումը կատարել բյուջեով նախատեսված 0161.52 «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցում» ծրագրի 4823 «Պարտադիր վճարներ» և 4822 «Այլ հարկեր ու տուրքեր» հոդվածներով նախատեսված ծախսերից: