Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի Հ․ Թումանյան փողոց 31/1 հասցեում գտնվող 880,2 քմ մակերեսով մարզադպրոցի շենքը (անշարժ գույքի սեփականության վկայական N 04062026-03-0084, ծածկագիր՝ 03-015-0101-0035-001) և 0,19426 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-015-0101-0035) անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արարատ համայնքի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․Համայնքի ղեկավարին՝ «Արարատ համայնքի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անորոշ ժամկետով անհատույց օգտագործման պայմանագիր։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|