Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով ,հիմք ընդունելով Արարատ համայնքի մրցութային հանձնաժողովի թիվ 24 արձանագրությունը, հաշվի առնելով որ 15.12.2025 թվականին Արարատի համայնքապետարանում վարձակալության մրցույթի դրված Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող թվով 6 հողամասերի վարձակալության մրցույթին ոչ մի մասնակցության հայտ չի ներկայացվել որոշում եմ.
1.15.12.2025 թվականին հայտարարված, 03-043-0171-0009 կադաստրային ծածկագիրը կրող 19.47 հա,03-043-0173-0003 կադաստրային ծածկագիրը կրող 14.2404 հա,03-043-0090-0001 կադաստրային ծածկագիրը կրող 9.93034 հա,03-043-0176-0001 կադաստրային ծածկագիրը կրող 11.05493 հա,03-043-0172-0072 կադաստրային ծածկագիրը կրող 47.68273 հա ,03-043-0185-0024 կադաստրային ծածկագիրը կրող 2.65868 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասերի վարձակալության մրցույթը համարել չկայացած:
2.Օրենքով սահմանված կարգով, նույն հիմունքներով հայտարարել նոր մրցույթ 2026 թվականի հունվարի 19-ին: