ՀՀ Արարատ համայնքի վարչական տարածքի Արմաշ բնակավայրի կադաստրային քարտեզի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ 03-019-0192-0001 կադաստրային ծածկագիրը կրող գյուղատնտեսական հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.8026հա, որից 0.7029հա մակերեսով հողամասը հատկացվել է քաղաքացիներ /հանգուցյա/ Ռազմիկ Զալիբեկի Մուրադյանին, Լյուբա Մեսրոպի Մուրադյանին, Մխիթար Ռազմիկի Մուրադյանին, Մարիետա Միշայի Հովհաննիսյանին, Գեղեցիկ Ռազմիկի Մուրադյանին, Մարգարիտ Մխիթարի Մուրադյանին: Օրինական հողամասին կից առկա է ավել օգտագործվող 0.0997 հա մակերեսով հողամաս, որը նույնպես փաստացի օգտագործվում է նշված անձանց կողմից: Համայնքի գլխավոր հատակագծով նշված հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, դրա հողօգտագործումը չի խոչնդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, այն ընդգրկված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հանգստյան, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և այդ հողամասի նկատմամբ փաստացի տիրապետողի անհատույց սեփականության իրավունքի ճանաչումը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներովև հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագիծը և հաշվի առնելով, որ քաղաքացու կողմից հատկացումից ավել օգտագործվող 0.01442հա հողամասը չի գերազանցում սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի 20 տոկոսը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, 03-019-0192-0001 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0.7029հա մակերեսով օրինական հատկացված հողամասին կից ավել օգտագործվող 0.0997հա մակերեսով գյուղատնտեսական հողամասի նկատմամբ օրենքի ուժով, անհատույց սեփականության իրավունքով ճանաչել քաղաքացիներ /հանգուցյա/ Ռազմիկ Զալիբեկի Մուրադյանի, Լյուբա Մեսրոպի Մուրադյանի, Մխիթար Ռազմիկի Մուրադյանի, Մարիետա Միշայի Հովհաննիսյանի, Գեղեցիկ Ռազմիկի Մուրադյանի, Մարգարիտ Մխիթարի Մուրադյանի սեփականության իրավունքը:
2.Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով, որը համարվում է սույն որոշման անբաժանելի մաս:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: