01.01.2026թ. դրությամբ Լիլիթ Գևորգի Սեդրակյանը / ՀԾՀ՝ 751120735, գ. Ավշար, Նշանյան փող․, տուն 12/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցների՝ /DAF 95 XF 480 մակնիշ, հաշվառման համարանիշ՝ 35VQ758/ գույքահարկի մասով ունի՝ 253 629/երկու հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր քսանինը/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 192 000/հարյուր իննսուներկու հազար/ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 61 629/վաթսունմեկ հազար վեց հարյուր քսանինը/ ՀՀ դրամ և /MERCEDES-BENZ E 280 մակնիշի, հաշվառման համարանիշ՝ 36MQ484/ գույքահարկի մասով՝ 437 247/ չորս հարյուր երեսունյոթ հազար երկու հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 345 000/երեք հարյուր քառասունհինգ հազար/ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 92 247/իննսուներկու հազար երկու հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ, որոնք հաշվարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Լիլիթ Գևորգի Սեդրակյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425106029/ գանձել 253 629/երկու հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր քսանինը/ ՀՀ դրամ և 437 247/ չորս հարյուր երեսունյոթ հազար երկու հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկի գումար:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: