Այսօր: Երեքշաբթի, 17 Փետրվարի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 395
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0161-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2026 թվականի N 0161-Ա

ՍԵՐՅՈԺԱ ԳԱՐԵԳԻՆԻ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՄԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ,ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի, 2005 թվականի հոկտեմբերի 04-ի Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2025 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 3356 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 1992 թվականի մարտի 14-ի Երասխ գյուղական խորհրդի բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի թիվ 15 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության «Կոտայքի մարզ» նոտարական տարածք, նոտար Սամվել Ռազմիկի Դավթյանի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի «Սեփականության իրավունքով անշարժ գույքի տիրապետման մասին իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ» թիվ 5815 որոշումը և հաշվի առնելով Սերյոժա Գարեգինի Լևոնյանի իրավահաջորդ Գարեգին Սերյոժայի Լևոնյանի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սերյոժա Գարեգինի Լևոնյանին (իրավահաջորդ Գարեգին Սերյոժայի Լևոնյան) նախկինում հատկացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակությամբ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակությամբ անասնագոմի զբաղեցրած և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,56162 հա մակերեսով հողամասի հատկացման հիմքերը (կադաստրային ծածկագիր 03-042-0019-0007)։

2․Վերը նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Արաքսի փողոց, 1-ին փակուղի, 8/1 /հասցեի տրամադրելու որոշման ծածկագիր՝ 103052JMDLBQV/:

3․Սերյոժա Գարեգինի Լևոնյանի իրավահաջորդ Գարեգին Սերյոժայի Լևոնյանին սեփականության իրավունքով տրամադրել Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Արաքսի փողոց, 1-ին փակուղի, 8/1 հասցեում գտնվող շենք-շինության սպասարկման ու պահպանման համար օգտագործվող, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված հողամասը հատուցման պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագրի ներկայացնման դեպքում:

4․Շենք-շինության մակերեսը և հողամասի սահմանները ճշտված են որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծով։

5․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա է պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner