Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի թիվ 7 հերթական նիստի «Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» N 136-Ա որոշումը,հաշվի առնելով որ 2025 թվականին հունվարի 15-ին Արարատի համայնքապետարանում աճուրդ-վաճառքի ներկայացված, համայնքային սեփականություն հանդիսացող թվով հինգ ավտոմեքենաների գնման նպատակով ոչ մի գնորդ չի ներկայացել ,որոշում եմ.
1.2025 թվականի հունվարի 15-ին հայտարարված աճուրդը համարել չկայացած:
2.Հայտարարել նոր աճուրդ՝ 2025 թվականի փետրվարի 20-ին օենքով սահմանված կարգով:
3.«ՊիՎիԷմ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված գնահատման վերաբերյալ հաշվետվությունների համաձայն սահմանված յուրաքանչյուր ավտոմեքենայի մեկնարկային գինը նախորդ արժեքից նվազեցնել 10 տոկոսի չափով :