Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, գ․ Ավշար, Ա.Իսահակյան փողոց տուն 34 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Նվարդ Յուրիկի Համբարչյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 84.30 քմ բնակելի տոնը, 5.66 քմ թռչնանոցը և 3.74 քմ զուգարանը օրինականացնելու մասին, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագիծը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2026USSGCL) հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ
1.Քաղաքացի Նվարդ Յուրիկի Համբարչյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 84.30 քմ բնակելի տոնը, 5.66 քմ թռչնանոցը և 3.74 քմ զուգարանը համարել օրինական և ճանաչել նրան սեփականության իրավունքը՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի:
2.Սահմանել, որ քաղաքացի Նվարդ Յուրիկի Համբարչյանի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի 900425101137 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18․05․2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
. 84.30 քմ բնակելի տան օրինականացման համար 84.30քմ x 1209դրամ = 101 919դրամ
. 5.66 քմ թռչնանոցի օրինականացման համար 5.66քմ x 725.4դրամ = 4106դրամ
. 3.74 քմ զուգարանի օրինականացման համար 3.74քմ x 725.4դրամ = 2713դրամ
ընդհանուր գումարով 108738դրամ
3.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: