Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արա Կոստանի Կոստանյանի դիմումը.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Թույլատրել քաղաքացի Արա Կոստանի Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-015-0094-0020 ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,183 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի, ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից։