Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 869-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2025 թվականի N 869-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.06.2025թ. դրությամբ «ՎԱՐԱԳ-ՇՈՒՇԱՆՑ» ՍՊ ընկերությունը / ՀՎՀՀ՝ 04213023, գ. Արմաշ/ Արարատ համայնքի գ.Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-042-0000-0000-000/, իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համար համայնքային բյուջեի նկատմամբ ունի՝ 216361685/երկու հարյուր տասնվեց միլիոն երեք հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 179295811/հարյուր յոթանասունինը միլիոն երկու հարյուր իննսունհինգ հազար ութ հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 37065874/երեսունյոթ միլիոն վաթսունհինգ հազար ութ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամորը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1.  «ՎԱՐԱԳ-ՇՈՒՇԱՆՑ» ՍՊ ընկերությունից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425003895/ գանձել 216361685/երկու հարյուր տասնվեց միլիոն երեք հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար, որից՝ 37065874/երեսունյոթ միլիոն վաթսունհինգ հազար ութ հարյուր յոթանասունչորս/  ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2. Սույն  որոշումը  կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ  համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:                                        

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության  ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց  հետո եռամսյա ժամկետում:   
4. Սույն  որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ  համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner