Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 713-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արարատի համայնքապետարանի և «ԳՐԻԳ-ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև ս/թ օգոստոսի 24-ին կնքված N ՀՀ ԱՄԱՀ-ԳՀԱՇՁԲ-23/48 գնման պայմանագրի 3.1.4 կետի բ/ ենթակետը.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Միակողմանի լուծել Արարատի համայնքապետարանի և «ԳՐԻԳ-ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև ս/թ օգոստոսի 24-ին կնքված N ՀՀ ԱՄԱՀ-ԳՀԱՇՁԲ-23/48 գնման պայմանագիրը:
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ պայմանագիրը լուծել 2.500.350 /երկու միլիոն հինգ հարյուր հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ դրամարկղային ծախսով: