|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 14  մարտի  2024 թվականի N 20-Ա
 | 
| ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԵՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-086-0238-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 0.30101 ՀԱ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Համաձայն   տեղազննության  արդյունքների,Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող,/ծածկագիր՝ 03-086-0238-0002/ 0.30101 հա մակերեսով  համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության արոտավայրը ենթակա Է մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-086-0238-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0.30101 հա մակերեսով  արոտավայրը տրամադրել վարձակալությամբ:2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 15000 ՀՀ դրամ համար, նախավճար  սահմանել  մեկնարկային գնի 5 %-ի  չափով, մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային  գնի 5%-ի չափով:
 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային  օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի  պահանջներին համապատասխան:
 | 
| 
 | Կողմ -12  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0  | Ձեռնպահ -4  ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |