Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ և 94-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով վարձակալ Գուրգեն Հովսեփի Աբրահամյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․Երկարաձգել 17․11․2010 թվականին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին թիվ 2564 պայմանագրի ժամկետը մինչև 2035 թվականի նոյեմբերի 17-ը։ 2․Համայնքի ղեկավարին՝ կնքել համաձայնագիր Գուրգեն Հովսեփի Աբրահամյանի հետ՝ 17․11․2010 թվականի կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ՝ մյուս պայմանները թողնելով անփոփոխ։ |