Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Աշոտ Զորոյի Կիրակոսյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնք, գյուղ Արարատ, Ս.Եղիազարյան, 15 հասցեն կրող անշարժ գույքը համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի երկու գույքային միավորի բաժանելու և նոր հասցե տրամադրելու մասին.
Որոշում եմ.
1.Արարատ համայնքի, գյուղ Արարատ, կադաստրային քարտեզի 03-015-0012-0049 ծածկագրիը կրող, Աշոտ Զորոյի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի:
2.Առանձնացվող հատված թիվ 1-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ,Ս.Եղիազարյան փողոց, 15 բնակելի տուն հասցեն (հասցե տրամադրելու մասին ծածկագիր 0302268BXEDH:
3.Առանձնացվող հատված թիվ 2-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Ա, Եղիազարյանյան փողոց, 15/2 հողամաս հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03022NSTMSXL):
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: