Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Ավշար բնակավայրում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ ծածկագիր 03-013-0561-0112 գյուղատնտեսական արոտավայրը բաժանել չորս գույքային միավորի.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Ավշար բնակավայրում գտնվող, 03-013-0561-0112 ծածկագիրը կրող 14․83044 հա մակերեսով հողամասը բաժանել 4 (չորս) միավորի՝ առանձնացվող հատված մեկ՝ 6․83633հա, հատված երկու՝ 7.10001հա, հատված երեք՝ 0.21931հա, հատված չորս՝ 0.67479 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: