Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731 –Ն և Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0,00511հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 43.65քմ մակերեսով շինությունը (արագ սննդի կետ) ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող Սուրենավան բնակավայր, Ե․Չարենցի փողոց 1/1 հասցեն կրող 0,00511հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 43.65քմ ընդհանուր մակերեսով շինության նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023XVPUUQ):
3․Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 43․65քմ մակերեսով շինությունը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0․00511հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե գ Սուրենավան, Ե․Չարենցի փողոց 1/1 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03112UVEAETN):
4.43.65քմ ընդհանուր մակերեսով շինությունը և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00511 հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին` Հարություն Ֆարիսի Շահվերդյանին:
5.Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. թիվ 912 –Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն`
ա/ շինության օտարման գին սահմանել 43.65քմ x 7 866 դրամ = 343 351 դրամ
բ/ հողի օտարման գին սահմանել 51․1քմ x 515 դրամ =26 316դրամ
ընդամենը` 369 667դրամ
6.Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` ընդամենը 26 000 դրամ:
7.Հարություն Ֆարիսի Շահվերդյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը չընդունելու կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: