Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի,/ծածկագիր՝ 03-086-0028-0134/ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.015453 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը ենթակա Է օտարման: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով,առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետական և համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալությամբ (բացառությամբ հողամասերի վարձակալության)տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու մասին» N1667-Ն որոշմամբ,հիմք ընդունելով «ՊիՎիԷմ» ՍՊԸ-ի կողմից 2026 թվականին ներկայացված գնահատման վերաբերյալ եզրակացությունները, առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Ներկայացնել աճուրդի Արարատ Սուրենավան բնակավայրի Երևանյան խճուղի 115 հողամաս հասցեում գտնվող, 03-086-0028-0134 կադաստրային ծածկագրիը կրող 0.015453 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել «ՊիՎիԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված հաշվետվության համաձայն գնահատված արժեքով՝ 560000 ՀՀ դրամ: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |