01.01.2025թ. դրությամբ Նորայր Արամի Խաչատրյանը / ՀԾՀ՝ 4003810627, գ. Արարատ, Կոլխոզնիկների փ., տ. 2/ համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի՝ 54295/հիսունչորս հազար երկու հարյուր իննսունհինգ/ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 44879/քառասունչորս հազար ութ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 9416/ինը հազար չորս հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ, ինչպես նաև 221570/ երկու հարյուր քսանմեկ հազար հինգ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 145113/հարյուր քառասունհինգ հազար հարյուր տասներեք/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 76457/յոթանասունվեց հազար չորս հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Նորայր Արամի Խաչատրյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425004257/ գանձել 54295/հիսունչորս հազար երկու հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
2. Քաղաքացի Նորայր Արամի Խաչատրյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425105039/ գանձել 221570/ երկու հարյուր քսանմեկ հազար հինգ հարյուր յոթանասուն/ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: