Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք,գյուղ Արմաշ, 03-019-0192-0027 և 03-019-0192-0024 կադաստրային ծածկագրերը կրող անշարժ գույքերի սեփականատեր Մհեր Սաղաթելի Թովմասյանի դիմումը՝ դրանք միավորելու և հասցե տրամադրելու վերաբերյալ. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Մհեր Սաղաթելի Թովմասյանի սեփականությունը հանդիսացող Արարատ համայնք, գյուղ Արմաշ, 03-019-0192-0027 և 03-019-0192-0024 կադաստրային ծածկագրերը կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել` համայնք Արարատ, գյուղ Արմաշ, Երևանյան խճուղի 148հողամաս / հասցեի որոշման ծածկագիր՝ 030427WRB3YB/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: