Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 791-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 791-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԱՐ ԳՅՈՒՂԻ Ն. ՆՇԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 45 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. /Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին/ թիվ 912-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Աշոտի Մարգարյանի՝ ծնված 17.10.1978թ. անձն. AV 0642929, դիմումը`և Աշոտ Բեգլարի Մարգարյանի համաձայնությունը ինքնակամ կառույցի օրինականացման մասին, ինչպես նաև որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագիծը, ինքնակամ շինությունների արտաքին մակերեսների վերաբերյալ տեղեկանքը, (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023SAJBN7), հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Ավշար բնակավայրի Ն.Նշանյան փողոց 45 հասցեում գտնվող 03-013-0013-0007 ծածկագրի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա ինքնակամ կառուցված արտաքին մակերեսով 8.1 քմ բնակելի տունը, 7.9 քմ աստիճանավանդակը, 182.6 քմ օժանդակ շինությունները, ինքնակամ բացված երեք պատուհանը և մեկ դուռը համարել օրինական և ճանաչել քաղաքացիներ Արմեն Աշոտի Մարգարյանի և Աշոտ Բեգլարի Մարգարյանի սեփականության իրավունքը համաձայն որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի:
2. Սահմանել, որ Արմեն Աշոտի Մարգարյանի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ միավորված համայնքի Ավշար բնակավայրի 900425106144 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
ա) 8.1 քմ բնակելի տան համար. . 8.1x1209=9793 (ինն հազար յոթ հարյուր ինսուն երեք) հհ դրամ
բ) 7.9 քմ աստիճանավանդակի և 182.6 քմ օժանդակ շինությունների (ընդհանուր գումարով 190.5 քմ) համար. . 190.5 x 725.4= 138189 (մեկ հարյուր երեսուն ութ հազար հարյուր ութսունինը) հհ դրամ.
գ)ինքնակամ բացված երեք պատուհանի և մեկ դռան համար. . 4 x 1209 = 4836 (չորս հազար ութ հարյուր երեսուն վեց) հհ դրամ.
3. Քաղաքացիների կողմից ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար վճարման ենթակա գումարը՝ ընդամենը 152818 (մեկ հարյուր հիսուն երկու հազար ութ հարյուր տասնութ) հհ դրամ, սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner