Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ,Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 80-րդ հոդվածով ու « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով,հիմք ընդունելով Արարատի համայնքապետարանում 2026թ. մայիսի 18-ին կայացած վարձակալության մրցույթի արձանագրությունը,որոշում եմ՝
1.Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,գյուղատնտեսական նշանակության 0.28388 հա մակերեսով արոտավայր հողամասը (ծածկագիր՝ 03-002-0105-0009) համապատասխան շահագործելու նպատակով,25 տարի ժամկետով տրամադրել 2026թ. մայիսի 18-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ «ԱՄՐՈՑԱՔԱՐ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Արարատ համայնքի Արարատ քաղաքի 21 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.12 հա մակերեսով հողամասը (ծածկագիր՝ 03-002-0039-0206) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2026թ. մայիսի 18-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Գրիգոր Հրանտի Մանուկյանին՝ 45100/քառասունհինգ հազար հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3.Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,գյուղատնտեսական նշանակության 0.2 հա մակերեսով կորիզավոր հողամասը (ծածկագիր՝ 03-086-0001-0003) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2026թ. մայիսի 18-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Աշխեն Ավետիսի Սարգսյանին՝ 10000 /տաս հազար / ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
4.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանց՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
5․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։