Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի թիվ 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Լենդրուշ Համլետի Խաչատրյանին անգործունակ ճանաչելու մասին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արարատ համայնքի բնակիչ Արթուր Համլետի Խաչատրյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Դատարանի վճռով անգործունակ ճանաչված Արարատ համայնքի գ. Արարատ բնակավայրի, Հաղթանակի փողոց տուն 18 հասցեի բնակիչ Լենդրուշ Համլետի Խաչատրյանի նկատմամբ խնամակալ սահմանել եղբորը՝ Արթուր Համլետի Խաչատրյանի։