Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թվականի ապրիլի 29-ի <<Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին>> թիվ 698-Ն որոշման 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով 04/12/2025թ․ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթի վերաբերյալ տրամադրված թիվ ԱՏ-04122025-03-1525 տեղեկանքը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Գրիբոյեդովի փողոց 20 հասցեում գտնվող հողամասում նախագծված առևտրի սրահ կառուցելու նպատակով կազմված փաթեթը ստացել է դրական եզրակացություն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից 28/04/2023թվականի N 01//02478-2023 գրությամբ նշված հողամասի տեղազննության արդյունքում և գրանցված վկայականով պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0․01474հա, սակայն համաձայն կադաստրային քարտեզի հողամասը համադրվում է 0075-0019ծածկագիրը կրող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի և համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտատործման հողամասի հետ:
2.Ուղղման գործընթացից ելնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Գրիբոյեդովի փողոց 20 հասցեում գտնվող` 03-015-0075-0018 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի սահմանները ճշգրտելու և քարտեզում ուղղում կատարելու նպատակով Արարատ համայնքը չի առարկում որպեսզի համապատասխան համադրվող հատվածի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխվի և համապատասխանեցվի 03-015-0075-0018 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը:
3․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Գրիբոյեդովի փողոց 20 հասցեում գտնվող` 03-015-0075-0018 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված 0.01474հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: