Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի Ս.Շահումյան փողոց 22 շենք 27 բնակարան հասցեում ինքնակամ կառուցված բնակարանի կցակառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ կառույցի պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով քաղաքացի Արգամ Մեխակի Աբրահամյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի Ս.Շահումյան փողոց 22 շենքի 27 բնակարանին կից ինքնակամ կառուցված՝ կցակառույցի՝ 9.99քմ արտաքին մակերեսով շինությունը ճանաչել օրինական։
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված արժեքների համաձայն ինքնակամ կառուցված շինության օրինականացման գումարը սահմանել՝ բնակարանի կցակառույցի համար՝ 99x427դրամ=4 266 ՀՀ դրամ:
3 Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի բ) ենթակետի համաձայն բնակարանի ծավալից դուրս ինքնակամ կառուցված շինության զբաղեցրած պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով փոխանցել տվյալ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
4.Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի Ս.Շահումյան փողոց 22 շենք 27 բնակարան հասցեում գտնվող բնակարանի սեփականատերեր Արգամ Մեխակի Աբրահամյանի սեփականություն հանդիսացող շինության /կցակառույց/ օրինականացման համար սահմանված 4 266 ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում Արարատ համայնքի բյուջեի 900 425 101 137 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
5.Ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված շինության հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023PJDUGJ/:
6. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 19-ի «ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ Ք.ԱՐԱՐԱՏ, Ս․ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 22 ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼԻՑ ԴՈՒՐՍ ՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» N 464-Ա որոշումը։
7. Սույն որոշումից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
8․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։