Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ և 94-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 15․08․2019 թվականին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին թիվ 3137 պայմանագրի (վկայական՝ թիվ 21082019-03-0103) 18-րդ կետը և հաշվի առնելով վարձակալ Արթուր Անուշավանի Գասպարյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․Երկարաձգել 15․08․2019 թվականին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին թիվ 3137 պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականի օգոստոսի 15-ը։ 2․Համայնքի ղեկավարին՝ կնքել համաձայնագիր Գուրգեն Սամվելի Ավագյանի հետ՝ 15․08․2019 թվականի կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ՝ մյուս պայմանները թողնելով անփոփոխ։ |