Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-22042026-03-0128 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արարատ համայնքի ղեկավարի 2026 թվականի փետրվարի 09-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 0122-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
ա. Որոշման հղման և 1-ին կետում գրված «բնակելի կառուցապատման» բառակապակցության մեջ «բնակելի» բառը փոխարինել «խառը» բառով:
2. Որոշման 3-րդ կետից հետո ավելացնել 3.1 կետը և շարադրել հետևյալ բովանդակությանբ.
ա) Որոշման 1-ին կետուն նշված 0.00444 հա մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի գոևծառնական նշանակությունը համարել փոփոխված, բնակավայրերի խառը կառուցապատման հողամասից, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: