Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 197
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 197


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 0.00432 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի Խաչիկ Սմբատի Հովսեփյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 0.00432 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի առևտրի շինության կառուցման համար տրամադրված 03-015-0075-0029 կադաստրային ծածկագիրը կրող հողամասը  իրեն օտարելու մասին,համայնքի ավագանին որոշում է՝

1.Քաղաքացի՝ Խաչիկ Սմբատի Հովսեփյանին վարձակալության իրավունքով տրամադրված   համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի գ.Արարատ բնակավայրի Գրիբոյեդով 40 հասցեում  գտնվող  03-015-0075-0029 կադաստրային ծածկագիրը կրող, 0.00432հա մակերեսով   առևտրի շինության կառուցման համար տրամադրված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:
2.Հողամասի օտարման գին սահմանել 2000 ՀՀ դրամ 1քմ-ի համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner