Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-06112025-03-0225 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի «Արարատ համայնքի, Արարատ բնակավայրի, Մ․Հերացու փողոց, 5 բնակելի տան և օժանդակ շինությունների, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված հողամասի մասին» թիվ 1342-Ա որոշման 1-ին կետում «0,0037» թիվը փոխարինել ՝ «0,037» թվով:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: