Ղեկավարվելով Հայաստանի հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 222-րդ և 224-րդ հոդվածների, 07.05.2002 թվականի Հայաստանի Հանրապետության, <<Բազմաբնակարան շենքերի մասին կառավարման>> օրենքի պահանջներով, ինչպես նաև առաջնորդվելով Արարատ համայնքի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 044-Ն՝ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14.01.2021Թ. ԹԻՎ 09 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆԵՐԱՌՈՂ ԱՐԱՐԱՏ 7 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> որոշման պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ա.Խանջյան 10 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի /ծածկագիր 03-002-0032-0033-ից/ սպասարկման և շահագործման համար առանձնացնել 0.03275 հա բնակելի կառուցապատման հողամաս:
2․Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորման վկայական ունեցող մասնագետի կողմից կազմած և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
3․Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ ճանաչել շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: