Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0215 ծածկագիրը կրող հողամասից 3․16173հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0215 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 3․16173հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող, որից՝ 2․93040հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել՝ պտղատու այգի՝ կորիզավոր, 0․23133հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել՝ պտղատու այգի՝ խաղող) համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: