Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Զանգակատուն բնակավայրում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 03-043-0191-0019 ծածկագիրը կրող հողամասից 4․42200հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Զանգակատուն բնակավայրում գտնվող, 03-043-0191-0019 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 4․42200հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: