Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն և Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, Զանգակատուն բնակավայր, Հյուսիսային թաղամաս 1-ին փողոց 3 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Սվետլանա Վանուշի Սահակյանի դիմումը հողամասում առկա ինքնակամ կառուցված շինությունները` բնակելի տուն 100.6քմ, օժանդակ շինություն 60.3քմ օրինականացնելու մասին ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագիծը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023ENS9DL) հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Սվետլանա Վանուշի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա ինքնակամ կառուցված բնակելի շինությունները (բնակելի տուն 100.6քմ և օժանդակ շինություն 60.3քմ) համարել օրինական և ճանաչել Սվետլանա Վանուշի Սահակյանի սեփականության իրավունքը՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի:
2.Սահմանել, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ միավորված համայնքի գյուղ Զանգակատուն բնակավայրի 900 425 123 156 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
1) բնակելի տան օրինականացման համար 100.6քմ x 743դրամ =74 746 ՀՀ դրամ
2)օժանդակ շինության օրինականացման համար 60.3քմ x 446դրամ = 26 894 ՀՀ դրամ
ընդամենը՝ 101 640 ՀՀ դրամ
3.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: