Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3081-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2024 թվականի N 3081-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով քաղաքացի Սամսոն Ռուբիկի Նովշատյանի դիմումը՝ Արարատ քաղաքի, Աղբյուր Սերոբի փողոց, 16/15 հասցեում գտնվող բնակելի տան հողահատկացման հիմքերը վերականգնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի » 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, իսկ առկա շինությունը կառուցվել է մինչև 2001թվականի մայիսի 15-ը և հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության վկայագիրը /տրված քաղաքային խորհրդի գործկոմի 29.08.1997թ. թիվ 283 որոշման հիման վրա/.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1.Վերականգնել Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոց, 16/15 հասցեում գտնվող, քաղաքացիներ Արփիկ Ավետի Նովշատյանի  (ծնված 1953թ.),  Ռուզաննա Ռուբենի Նովշատյանի  (ծնված 1975թ.), Լուսինե Ռուբիկի Նովշատյանի  (ծնված 1976թ.), Սամսոն Ռուբիկի Նովշատյանի  (ծնված 1980թ.) սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան /կառուցված 1950թ./ զբաղեցրած 0,00683հա մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը՝ համաձայն կից հատակագծի:

2.68.30քմ մակերեսով շինության՝ կառուցված մինչև 2001թ. մայիսի 15-ը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0,00683հա մակերեսով հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել  Արփիկ Ավետի Նովշատյանի  (ծնված 1953թ.),  Ռուզաննա Ռուբենի Նովշատյանի  (ծնված 1975թ.), Լուսինե Ռուբիկի Նովշատյանի  (ծնված 1976թ.), Սամսոն Ռուբիկի Նովշատյանի  (ծնված 1980թ.)  սեփականության իրավունքը:

3.Արարատ համայնքի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված բնակելի տանը և զբաղեցրած հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք ք.Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, 16 շենք 15 բնակարան (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 030118N5VDR7);
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner