Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Աշոտ Զորոյի Կիրակոսյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատ համայնք գյուղ Արարատ, Ս․Եղիազարյան փողոց 15 հասցեն կրող անշարժ գույքը երկու գույքային միավորի բաժանելու առանձնացվող հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատումից հասարկականի փոփոխելու վերաբերյալ, ինչպես նաև հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբիեկտների տարածքներում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեի միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, գյուղ Արարատ, Ս․Եղիազարյան փողոց 15 հասցեում գտնվող անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի:
2.Առնաձնացվող մաս 2-ին՝ բնակելի կառուցապատման 0.00763հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, Ս․Եղիազարյան փողոց, 15/1 (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03022S3SZZL8):
3.Մնացած գույքային միավորին (մաս1) հասցեն թողնել նույնը՝ Արարատ համյանք, գյուղ Արարատ, Ս․Եղիազարյան փողոց, 15 բնակելի տուն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03022PU6N2HH):
4.Առանձնացվող 0,00763հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողամասից՝ հասարակականի:
5.Վերոնշյալ փոփոխությունները արտացոլելու համայնքի հողային հաշվեկշռում:
6.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: