01.01.2025թ. դրությամբ Վաչագան Օնիկի Գևորգյանը / ՀԾՀ՝ 3901670149/, գ. Սուրենավան, Սպանդարյան 5/ համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի՝ 29736/ քսանինը հազար յոթ հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 23380/քսաներեք հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 6356/վեց հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ, ինչպես նաև 79894/յոթանասունինը հազար ութ հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ ապառք, որից ՝ հարկ 54245/հիսունչորս հազար երկու հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 25649/քսանհինգ հազար վեց հարյուր քռասունինը/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Վաչագան Օնիկի Գևորգյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425004133/ գանձել 29736/քսանինը հազար յոթ հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
2. Քաղաքացի Վաչագան Օնիկի Գևորգյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425119030/ գանձել 79894/յոթանասունինը հազար ութ հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը։