Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Սրբուհի Դավթի Հակոբյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող, 03-013-0066-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0.2063հա բնակելի կառուցապատման հողամասից 0.00948հա հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատումից հասարակական կառուցապատման հողամասի փոխելու վերաբերյալ, ինչպես նաև հաշվի առնելով. որ նշված փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապաման հերթականությունը, հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբեկտների (գոտիների) տարածքներում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեի միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբեկտերի կառուցման համար. որոշում եմ.
1.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի 03-013-0066-0003 կադաստրային ծածկագիրը կրող, քաղաքացու սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման 0.2063հա հողամասից առանձնացվող 0.00948հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողամասից հասարակական կառուցապատման հողամասի, համաձայն որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի /հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր 20264EHM4Z:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: