Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով 2026 թվականի մայիսի 08-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2605 վկայագիրը, 2009 թվականի նոյեմբերի 29-ին կնքված թիվ 1883 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնալու պայմանագիրը և 2019 թվականի օգոստոսի 22-ին կնքված թիվ 3283 համաձայնագիրը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 30082019-03-0042 և N 30082019-03-0043 վկայականնները և հաշվի առնելով Յուրի Ռուբենի Մկրտչյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կատարել փոփոխություն 2009 թվականի նոյեմբերի 29-ին կնքված թիվ 1883 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնալու պայմանագրում և պայմանագրի կողմ ճանաչել Գրետտա Գրիգորի Մկրտչյանի ժառանգ՝ Յուրի Ռուբենի Մկրտչյանին:
2.Կնքել համաձայնագիր Յուրի Ռուբենի Մկրտչյանի հետ՝ 2009 թվականի նոյեմբերի 29-ին կնքված թիվ 1883 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնալու պայմանագրի մյուս պայմանները թողնելով անփոփոխ: