Ղեկավարվելով 2008թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Մարգար Ժորժիկի Մանուկյանի դիմումը՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Սուրբ Ամենափրկչի փողոց, 4/3 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակելի տան դրա զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,00587հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը, սակայն չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փոստաթղթերը և հողհատկացման հիքերը, ինչպես նաև հաշվի առնելով որ հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել քաղաքացի Մարգար Ժորժիկի Մանուկյանի (ծնված 29.03.1956թ.) սեփականության իրավունքը Արարատ համայնք, քաղաք Արարատ, Սուրբ Ամենափրկչի փողոց, 4/3 տուն հասցեում գտնվող բնակելի տան, /կառուցված 1935 թ-ին/ և դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված 0.00587հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված կից հատակագծի /չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք 2025FETPJN/:
2.Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք քաղաք Արարատ, Սուրբ Ամենափրկչի փողոց, 4/3 բնակելի տուն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03011QBJRAMG):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: