Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Լանջառ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-047-0108-0001 ծածկագիրը կրող հողամասից 0.24629 հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Լնջառ բնակավայրում գտնվող, 03-047-0108-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0.24629հա մակերեսով հատուկ նշանակության հողամաս, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծերի։
2․ Առանձնացվող մասին՝ 0.24629հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գյուղ Լանջառ,1 հողամաս /ծածկագիր՝ 030727ZJDG34/:
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։