Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թվականի ապրիլի 29-ի <<Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին>> թիվ 698-Ն որոշման 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով 09/10/2025թ․ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-09102025-03-0165 որոշումը և քաղաքացի Սանասար Բալյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Կոմիտասի փողոց 4/1 հասցեում գտնվող հողամասի տեղազննության արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0․05200հա հողատարածք:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Կոմիտասի փողոց 4/1 հասցեում գտնվող` 03-002-0003-0004 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված Սանասար Բալյանին պատկանող անշարժ գույքի հողամասի չափերի վերաբերյալ կատարել ուղղում՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրամադրված հատակագծերի:
3․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Կոմիտասի փողոց 4/1 հասցեում գտնվող` 03-002-0003-0004 (0.05200հա) կադաստրային ծածկագրի տակ հաշվառված բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: